ՄամուլՏեսանյութ

«Ամուսիններ են եղել». նոր մանրամասներ Կոտայքում 4 կյանք խլած ողբերգական վթարից

Ավտոն եկել, մտել ա ծառերի մեջ, հրդեհ ա սկսվել, չորսը զոհերից երկուսը ամուսիններ են, կինը զորամասում խոհարար է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմել է Չարենցավանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի ականատեսը։

Նրա խոսքով «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց հայտնվել ծառերի մեջ։ Տեղի քաղաքացիները հասել են օգնության մինչև հրշեջ ծառայությունը կժամաներ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամը 16։00-ի սահմաններում «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Չարենցավանի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և հայտնվել ծառերի մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կիսվեք ձեր էջում