«Ամուսիններ են եղել». նոր մանրամասներ Կոտայքում 4 կյանք խլած ողբերգական վթարից
Ավտոն եկել, մտել ա ծառերի մեջ, հրդեհ ա սկսվել, չորսը զոհերից երկուսը ամուսիններ են, կինը զորամասում խոհարար է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմել է Չարենցավանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի ականատեսը։
Նրա խոսքով «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց հայտնվել ծառերի մեջ։ Տեղի քաղաքացիները հասել են օգնության մինչև հրշեջ ծառայությունը կժամաներ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամը 16։00-ի սահմաններում «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Չարենցավանի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և հայտնվել ծառերի մեջ։
Մանրամասները՝ տեսանյութում։


