Անհետ կորած 15-ամյա Անի Գևորգյանին հայտնաբերեցին
Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է։
Սեպտեմբերի 11-ին հաղորդվել էր 2011 թվականին ծնված Անի Գևորգյանի անհետ կորելու մասին։
Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության և Կոտայքի ու Արտաշատի բաժինների ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում Անի Գևորգյանը Բյուրեղավանի հասցեներից մեկում հայտնաբերվել է։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:


