Շոու-բիզնես

«Ամուսնալուծված լինելը որակ չէ»․ Անի Խաչիկյանը՝ Ներսեսի և Լիլիթի բաժանման պատճառ լինելու մասին

Դերասանուհի, հաղորդավար Անի Խաչիկյանն անդրադարձել է համացանցում տարածված այն լուրերին, թե իբր ինքն է եղել իր խաղընկեր Ներսես Ավետիսյանի և նրա կնոջ՝ լուսանկարիչ Լիլիթ Ղազարյանի բաժանման պատճառը։

Խաչիկյանը նշել է, որ իր մասին որևէ տեղեկություն հրապարակելուց հետո անհրաժեշտ չէ հավելել, թե ինքը ամուսնալուծված է և որդի ունի։ Նրա խոսքով՝ այդ հանգամանքի հիշատակումը որևէ կերպ չի ապացուցում հրապարակված տեղեկության հավաստիությունը։

Դերասանուհին ընդգծել է, որ ամուսնալուծված և միայնակ մայր լինելը ոչ թե որևէ որակ է, այլ իր կյանքի իրողություններից մեկը, որի մանրամասների ու պատճառների մասին հանրությունը տեղեկացված չէ՝ իր իսկ ընտրությամբ։

Խաչիկյանը նաև նշել է, որ գիտակցաբար խուսափել է որդուն նման իրավիճակների մեջ ներքաշելուց և հանրության առաջ իր ու երեխայի հոր հարաբերությունների մասին խոսելուց։

Նա ընդգծել է, որ չի ցանկանում որդուն ներգրավել այնպիսի պատմությունների մեջ, որոնց միջոցով ստիպված կլիներ արդարացնել սեփական անմեղությունն ու հասարակության մեջ որպես բաժանված կին իր գոյությունը։

Անի Խաչիկյանն ու Ներսես Ավետիսյանը երկար տարիներ մտերիմ ընկերներ են և միասին աշխատել են ինչպես թատրոնում, այնպես էլ կինոյում։ Վերջերս մեծ էկրան է բարձրացել նրանց մասնակցությամբ «Մի գդալ սեր» ֆիլմը։ Քեշիշյանի նոր աշխատանքում նրանք մարմնավորում են ռոմանտիկ զույգի։

Ինչպես արդեն հայտնել էինք դերասան, երգիչ և հաղորդավար Ներսես Ավետիսյանն ամուսնալուծվել է։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Ներսեսն ու կինը՝ Լիլիթը, արդեն որոշ ժամանակ է՝ միասին չեն։

Կիսվեք ձեր էջում