Մենք, երբ ուզենք, կհանենք փողոց մարդկանց, բայց հանենք, որ ի՞նչ անենք. Սամվել Կարապետյան
«Մեզ մարդկանց փողոց հանելու համար տրիգեր պետք չէ, տրիգեր անհրաժեշտ է փոփոխություն իրականացնելու համար»․ այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
«Դուք երևի արդեն չեք կասկածում, որ երբ ցանկանանք, կարող ենք մարդկանց փողոց հանել, բայց հարց է՝ հանենք, որ ի՞նչ անենք»,– ասել է նա։
Սամվել Կարապետյանը նշել է, որ իշխանափոխության մասին խոսելիս իրենք չեն ասել, թե դա իրականացնելու են միայն փողոցային պայքարի միջոցով։
«Մենք դա կանենք ավելի հետաքրքիր»,– նշել է նա։


