Գագիկ Խաչատրյանը բուժական մահճակալի վրա մասնակցում է իր դատական նիստին
Այս պահին ՀՀ հակակոռուպցիոն դատարանի թիվ 2 դատական դահլիճում ընթանում է Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին Գագիկ Խաչատրյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան։
Դատախազի՝ 2026 թվականի օգոստոսի 29-ի որոշմամբ՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գ.Խ.-ի նկատմամբ, Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում, 2026 թվականի հունիսի 7-ին հարուցված հանրային քրեական հետապնդումը փոփոխվել և լրացվել է, ինչպես նաև նրա նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում:
Գագիկ Խաչատրյանից և որդիներից պահանջվում է բռնագանձել 193 անշարժ գույք, 17 միլիարդ 761,5 մլն դրամ։


