Նախընտրել եմ տղայիս զերծ պահել այն տեսարաններից, երբ լացելով պատմում էի մեր հարաբերությունների մասին. Անի Խաչիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ ԶԼՄ-ներում լուր տարածվեց, որ դերասան, երգիչ Ներսես Ավետիսյանն ամուսնալուծվել է։
Դերասանուհի Անի Խաչիկյանն ինստագրամի սթորի բաժնում տեսանյութ է տեղադրել և անդրադարձել է իր բաժանության թեմային, նշելով, որ գրելով նյութը հարկ չկա վերջում հիշեցնել, որ Անի Խաչիկյանն ամուսնալուծված է և ունի որդի։
Իր խոսքում նա հավելում է, որ յադ հիշեցում այդ գրածի ճշմարտացիությունը չի ապացուցում, և ամոսնալուծված լինելն ու միայնակ մայր լինելը որակ չէ, այլ իրադրություն է։
Տեսանյութում նա նշում է, որ արդեն 7 տարի է՝ ամուսնալուծված է և ինքը երբևէ հանրային կերպով չի խոսել այդ մասին և չի անդրադաձել պատճառներին։
Այդ քայլով նա փորձել է զերծ պահի իր տղային այն տեսարաններից, թե ինչպես է իր մայրիկը ամբողջ աշխարհին լացելով պատմում իր և իր հայրիկի հարաբերությունների մասին, որպեսզի արդարացնի իր անմեղությունն և իր գոյությունն այս հասարակության մեջ որպես բաժանված կինՇ։
Տեսանյութը՝ ստորև․


