Շոու-բիզնես

«Հիասթափվել եմ` բացահայտելով գործընկերներիցս շատերի դեմքերը»․ Սոնա Շահգելդյան

 Life.tert.am-ն այս անգամ ներկայացնում է երգչուհի Սոնա Շահգելդյանին։ Սոնան կարծում է՝ իրեն մյուսներից կարելի է տարբերել անկեղծության մեծ չափաբաժնի շնորհիվ: Միշտ ասում է այն, ինչ մտածում է: Երգչուհին խոստովանեց, որ հասցրել է հիասթափվել՝ բացահայտելով գործընկերներից շատերի դեմքերը:

-Ո՞րն է  Ձեր բնավորության ամենաբնութագրական գիծը։

-Կարծում եմ՝ անկեղծությունը: Այն հոգու հայելին է, շատ լավ զգացվում է՝ ով է իրականում անկեղծ, ով՝ ոչ: Ամեն մարդու մեջ չէ, որ դա կա, այդպիսին ծնվում են: Ես շատ եմ նշել անկեղծություն բառը, ինձնից լսելով՝ շատ մարդիկ, լավ իմաստով, հասկացան այդ բառի նշանակությունն ու սկսեցին կիրառել այն:

-Ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ  թերությունը, որը, հնարավորության դեպքում, կուզեիք շտկել կամ վերացնել։

-Ամբողջ հոգով ու սրտով մարդկանց նվիրվելը: Թեև աստիճանաբար ուղղվում եմ, արդեն որպես ընկեր ընտրում եմ այն մարդկանց, ովքեր ինձ համապատասխան են: Ավելի լավ է լինեն քիչ թվով, բայց լավ որակով մարդիկ:

Տարիների ընթացքում շատ բան եմ հասկացել, հասցրել եմ բացահայտել շատ մարդկանց իրական դեմքը թե՛ իմ բնագավառից, թե՛ առհասարակ: Իմ մեծ առավելությունն եմ համարում այն, որ կարողանում եմ դիմացինին ասել այն, ինչ մտածում եմ: Շատ մարդկանց դա չի հաջողվում:

-Կա՞ մի բան, ինչից վախենում  եք, անհաղթահարելի համարո՞ւմ եք այդ վախը։

-Իհարկե, վախեր բոլորս էլ ունենում ենք, բայց տարիքի հետ դրանք հաղթահարելը հեշտ է դառնում: Ինչ-որ բան կդժվարանամ առանձնացնել:

-Ի՞նչ հատկությամբ  կուզեիք  օժտված լինել։

-Օժտված եմ մեծ տաղանդով՝  լավ մարդ լինելով: Ես կուզեի շատ մարդկանց մոտ լիներ բարություն, ազնվություն: Դա բացակայում է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում:

-Որևէ գերբնական կարողությամբ կուզեի՞ք օժտված լինել։

-Չէ: Իմ կարծիքով, գուցե, արդեն գերբնական ուժով օժտվել եմ Աստծո կողմից: Նա ինձ տվել է երգելու տաղանդը: Ընդհանրապես, ես ունեմ կանխազգալու կարողություն. Հաճախ մայրս, ընկերներս ինձ ասում են՝ կարծես գուշակ լինես:

-Ի՞նչն է Ձեզ  ամենից շատ բարկացնում  հասարակության, մարդկանց մեջ։

-Նախանձը, չար լինելը, ինչպես նաև ձևականությունն ու օտարամոլությունը:  Քաղքենի մտածողությունն էլ կուզեի  վերացնել մարդկանց միջից:

Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ

Կիսվել