Շոու-բիզնես

«Իմ և քո երազանքը հրաշքով պիտի կատարվի, և դու կառողջանաս»․ Լիլիթ Կարապետյանի հուզիչ գրառումը՝ որդուն

Երգչուհի Լիլիթ Կարապետյանը Instagram-ի իր էջում շնորհավորել է որդու` Կարենի ծննդյան տարեդարձը՝ կատարելով հետևյալ հուզիչ գրառումը․

«Կարենս, իմ բարի, մարդասեր, խղճով, հումորով, երաժշտական, ճաշակով, ընկերասեր տղես, ծնունդդ շնորհավոր։ Իմ և քո երազանքը հրաշքով պիտի կատարվի, և դու կառողջանաս։ Այնքան շուտ անցան տարիները, որ չհասկացա, թե երբ դարձար 9 տարեկան։ Շնորհակալ եմ քեզ, որ դու եկար իմ կյանք` հենց դու, քո տեսակը։ Ինձ ուժ տվող, իմ ամենամեծ սեր, ևս մեկ անգամ ծնունդդ շնորհավոր լինի։

Մեծ սիրով շնորհավորում եմ նաև բոլոր երեխաներին ամենագեղեցիկ տոնի՝ Մանուկների պաշտպանության օրվա կապակցությամբ»։

 

Կիսվել էջում