Այսօր ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյի ծննդյան օրն է
Այսօր Հայաստանի վաստակավոր արտիստ Հայկոյի ծննդյան օրն է։ Նա կդառնար 53 տարեկան։
Երգիչ, կոմպոզիտոր Հայկոյի ծննդյան օրվա առթիվ այսօր բաց երկնքի տակ՝ Արարատյան դաշտավայրում, «Հայկո Հակոբյան հիմնադրամը», Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Ադանա Կոմպլեքսը կներկայացնեն «Սիմֆոնիկ Հայկո» երաժշտական երեկոն՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ և սիրված ու ճանաչված արտիստների մասնակցությամբ։
Երեկոյի ընթացքում տեղի կունենա Հայկոյի դեռևս չլսված երգի պրեմիերան։
«Սիմֆոնիկ Հայկո»-ն խորագրով արդեն թվով 3-րդ համերգն է, որը հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ վայելել նրա ստեղծագործությունները և դրանք փոխանցել սերունդներին։


