Հրդեհ է բռնկվել գազաքիմիական համալիրում. կան տnւժածներ
Հրդեհ է բռնկվել գործարկման պատրաստվող Ամուրի գազաքիմիական համալիրում։ Այս մասին ձեռնարկության մամուլի ծառայությունը հայտնել է իր տելեգրամյան ալիքում, տեղեկացնում է Радио РБК-ն։
«Անվտանգության ապահովման և հնարավոր վնասի նվազեցման նպատակով ձեռնարկության աշխատակիցների կողմից իրականացվում են գործարկման-կարգաբերման աշխատանքներում գտնվող սարքավորումների կանգնեցման գործողություններ»,- ասվում է հրապարակման մեջ։
Ոչ պաշտոնական տվյալներով՝ մեկ մարդ զոհվել է, ավելի քան 100 հոգի ստացել են վնասվածքներ։
Նախնական տեղեկություններով՝ հրդեհը բռնկվել է պիրոլիզի տեղադրանքի օժանդակ տեխնոլոգիական տեղամասում, իսկ համալիրի հիմնական սարքավորումները չեն տուժել։ Պատահարի պատճառները պարզելու համար ստեղծվել է հանձնաժողով։ Հրդեհի օջախն արդեն տեղայնացված է։
Ամուրի գազաքիմիական համալիրը պոլիէթիլենի և պոլիպրոպիլենի արտադրության աշխարհի խոշորագույն ձեռնարկություններից մեկն է՝ ռուսական և համաշխարհային շուկաներում պահանջված մարկաների արտադրությամբ։ Գործարկումից հետո համալիրի արտադրական հզորությունը կկազմի տարեկան մինչև 2,7 միլիոն տոննա պատրաստի արտադրանք։
Համալիրը «Սիբուրի» և չինական Sinopec-ի համատեղ նախագիծն է։


