Անհետ կորած տղամարդը գտնվեց. Հայտնի է ուր կտեղափոխեն նրան
Hraparak-ը գրում է․ «Երեկվանից համացանցը ցնցել է արմավիրցի հոր և որդու մասնակցությամբ կադրերը, որտեղ վերջիններս ծայրահեղ անմխիթար պայմաններում են գտնվում, հյուծված ու սոված։
Տեսանյութում երևում է, որ 57 ամյա տղամարդը գետնին պառկած է, չի կարողանում շարժվել, նստել, անգամ խոսել, իսկ նրա տարեց հայրը խնդրում է, որ օգնեն որդուն, բժիշկ կանչեն։
Նրանց մասին պատմող տեսանյութ էր հրապարակել «Հանուն ձեր ապագայի» ՀԿ-ի համահիմնադիր Արկադի Կիրակոսյանը։
Մեզ հետ զրույցում Կիրակոսյանը նշել էր, որ տեսանյութն իրեն է ուղարկել քաղաքացիներից մեկը, ահազանգելով տղամարդկանց՝ անմարդկային պայմաններում գտնվելու մասին։
Արմավիր ԲԿ-ն հրաժարվել էր ստացիոնար բուժում ապահովել 57-ամյա տղամարդու համար, նա տեղափոխվել է Երևանի 8-րդ հիվանդանոց, իսկ նրա հոր գտնվելու վայրն անհայտ էր, իրավապահները նրան էին փնտրում։
Մեզ հետ զրույցում Արկադի Կիրակոսյանը հայտնեց, որ ոստիկանները գտել են տղամարդուն։
«Խնամքի կենտրոնի հետ պայմանավորվել եմ, որ այնտեղ տեղափոխենք, հիմա այդ հարցերով ենք զբաղված»,- նշեց նա։»


