Մամուլ

Կենտրոնի տարածքում չպայթած ռումբ է հայտնաբերվել

Գերմանիայի Յուլիխի գիտահետազոտական կենտրոնում հայտնաբերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների չպայթած ռումբ։

Դեպքի առնչությամբ կենտրոնը ժամանակավորապես փակվել է։ Գերմանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դեպքի վայր են ժամանել իրավապահներն ու փրկարարները։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Հիշեցնենք, որ Յուլիխի գիտահետազոտական կենտրոնը գտնվում է Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայի երկրամասում և հանդիսանում է Գերմանիայի խոշորագույն միջգիտաճյուղային գիտահետազոտական կենտրոններից մեկը։

Այն մասնագիտացած է էներգետիկայի, կլիմայի, տեղեկատվական տեխնոլոգիաների և կենսա-էկոնոմիկայի ոլորտներում։

Կենտրոնը հանդիսանում է Հելմհոլցի գիտական ընկերակցության անդամ։

Կիսվեք ձեր էջում