Մամուլ

Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ տուֆե պատվանդանից իջեցվել է տղամարդու դի

Այսօր՝ օգոստոսի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի քրեական վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամոր քաղաքի վարչական տարածքում՝ լքված շինություններից մեկում, տղամարդու դի կա կախված։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Արմավիրի մարզային քրեական վարչության պետ Երվանդ Նիկոյանը և վարչության պետի տեղակալ Հովհաննես Արիստակեսյանը։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։

Տեղում փրկարարները տուֆե պատի վրա տեղադրված երկաթե նախշազարդի վրայից կտրել են պարանը և մահացածի մարմինը մոտեցրել դիատարին։

Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով պարզվել է, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 48-ամյա Ռոման Ք.-ն է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվեք ձեր էջում