Մամուլ

Հարսանիքի ժամանակ փեսացուին դանակահարել են

Կրասնոյարսկի երկրամասի Աչինսկ քաղաքում հարսանիքի ժամանակ փեսացուին դանակահարել են։

Այս մասին հայտնում է Mash թելեգրամյան ալիքը։

Աղբյուրի տվյալներով՝ նորապսակները հարսանիքը նշել են սրճարանում, որտեղ հարևան սրահում մեկ այլ խումբ տարեդարձ էր նշում։ Երկու խմբերի միջև վեճ է ծագել։

Փեսացուն պաշտպանել է իր ընկերոջը, ի պատասխան հակառակ կողմից դանակ են հանել և հարվածել նրա սրտին։

Տուժածին հոսպիտալացրել են։ Նա բարդ վիրահատության է ենթարկվել, գիտակցության է եկել, սակայն մի քանի օր անց վիճակը
վատթարացել է:

Բժիշկներին չի հաջողվել փրկել տղամարդու կյանքը։ Հարձակվողն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն։

Կիսվեք ձեր էջում