Մամուլ

82 տարեկան հասակում կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Գառնիկ Մարգարյանը

Կյանքից հեռացել է հայ քաղաքական գործիչ Գառնիկ Մարգարյանը. նա 82 տարեկան էր:

Գառնիկ Մարգարյանը ծնվել է 1944 թվականին: Ավարտելով միջնակարգ դպրոցը Երևանում՝ զորակոչվել է ԽՍՀՄ բանակ, որից հետո ուսումը շարունակել Սահմանապահ զորքերի բարձրագույն ուսումնարանում: 1982թ. ավարտել է ԽՍՀՄ ՆԳՆ ակադեմիան:

Ազգային անվտանգության ծառայության և Ներքին զորքերի գնդապետ է:

Հասարակական-քաղաքական կյանքի ակտիվ մասնակից է եղել: 2001 թվականին հիմադրել է «Հայրենիք ու պատիվ» կուսակցությունը:

2003 թ.-ին եղել է Հայաստանի նախագահի թեկնածու:

Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հուլիսի 29-ին, ժամը 17:00-ին, հասցե՝ գյուղ Զովունի, Առաջին փողոց, 150շ., «Ադանա» սգո սրահ:

Կիսվեք ձեր էջում