Մամուլ

Ինչպես են ոստիկանները տնից հանում գրտնակով մորը սպանած 20-ամյա տղային

Հուլիսի 22-ին Արագածոտնի մարզային վարչություն հաղորդում էր ստացվել 1970 թվականին ծնված Ռ․ Մ․-ի անհետ կորելու մասին։

Պարզվել էր, որ այս տարվա մարտ ամսին Մելիքգյուղ գյուղի իրենց բնակարանում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 25-ամյա Էրիկ Պ․-ն և 20-ամյա Էդիկ Պ․-ն գրտնակի հարվածով սպանել են իրենց մորը՝ Ռուզաննա Մ․-ին, դիակը տեղափոխել են նշված հասցեի հարևանությամբ գտնվող կիսակառույց շինություն և թաքցրել հողաշերտի տակ։

Այնուհետև պարզվել է որ սպանությունը կատարել էր 20-ամյա Էդիկը։ Դատարանը որոշել էր նրան բաց թողնել և ուղարկել հարկադիր բուժման։

ArmLur.am-ը Մելիքգյուղից տեսանյութ է հրապարակել որտեղ Էդիկը պատմում էր դեպքի մասին։

Այսօր արդեն իրավապահները տարան 20-ամյա Էրիկին։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում