Մամուլ

Հայտնի է ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների ու վիրավորների ինքնությունը

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզի քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է երեկ՝ հուլիսի 26- ին, Արարատի մարզում՝ Այգավանի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթար-հրդեհի հետևանքով վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։

Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը՝ Վեդիի քննիչները պարզել են, որ «Toyota»-ն վարել է Երևանի բնակիչ 37-ամյա Արսեն Է-ն, «ՎԱԶ 2114»-ը վարել է Արարատի մարզի բնակիչ 32-ամյա Հարություն Ռ-ն, իսկ «Volkswagen»-ը վարել է Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Արմեն Ս-ն, որը հարվածել է ճամփեզրով անցնող գազատար խողովակին և հրդեհ է բռնկվել։

Վթարի հետևանքով Արմեն Ս-ն, ուղևորուհիներ՝ Արարատի մարզի բնակիչներ 61- ամյա Բելա Թ-ն և 56-ամյա Սեդա Թ-ն մահացել են, իսկ ուղևորուհի՝ Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Անի Խ-ն և վարորդներից Արսեն Է-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն, իսկ Հարություն Ռ-ն և ուղևորուհի՝ Արարատի մարզի բնակիչ 31-ամյա Աննա Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն:

Կիսվեք ձեր էջում