Մամուլ

Հայտնի է՝ ինչու են ծեծել ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջորյանի եղբայրը

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին ծեծի են ենթարկել գումարային հարցերի պատճառով:

Մեզ պատմեցին, որ Կոտայքի մարզում գործող բարձրահարկ շենքերի կառուցմամբ զբաղվող «Միլլոն Մայնինգ» ընկերության տնօրեն Բաբկեն Հովակիմյանն ու նրա շրջապատը պարտք են Ավետ Կոնջորյանին, խոսքը շուրջ 65 միլիոն դրամի մասին է:

«Ավետը տարիներ առաջ այս ընկերությունում աշխատել է որպես տնօրեն: Այդ գումարները ներդրել է բիզնեսի մեջ, ընկերությունից հեռանալուց հետո գումարները հետ չեն տվել:

Խուլ տարաձայնություններ են ունեցել, որն էլ ժամանակի ընթացքում հասունացել է ու բերել այս հանգրվանին»,-«Իշխանություն» լրատվականին պատմեց թեմայից լավատեղյակ անձը:

Մենք նաև կապ հաստատեցինք «Միլլոն Մայնինգ» ընկերություն, խոստացան՝ հետ զանգահարել: Պատրաստ ենք լսել բոլոր կողմերին:

Կիսվեք ձեր էջում