Մամուլ

Հայտնի է Վարդավառ որ փողոցներն են փակ լինելու

Հուլիսի 12-ին Հանրապետության հրապարակում անցկացվելիք «Վարդավառ 2026» տոնակատարության կապակցությամբ հուլիսի 12-ին՝ ժամը 07։00-ից մինչև 24։00-ն ներառյալ, փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ։

Բացի այդ, Շահումյանի արձանի հարևանությամբ տեղակայվելիք մանկական գոտուն հարող միակողմանի նեղ փողոցը (Շահումյանի արձանի և Շահումյանի հրապարակի միջնամաս) փակ կլինի հուլիսի 11-ին՝ ժամը 18։00-ից մինչև հուլիսի 12-ը՝ ժամը 24։00-ն ներառյալ։

Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

Կիսվեք ձեր էջում