Իրանում այրել են LEGO-ի խորանարդիկներից պատրաստված Թրամփի արձանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իրանի Մեշհեդ քաղաքում կախել և այրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ֆիգուրը` պատրաստված LEGO-ի հսկայական խորանարդիկներից։
Ակցիան անցկացվել է հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության շրջանակներում, որի վերջին մասը տեղի է ունեցել նրա հայրենի քաղաքում։ LEGO-ից հավաքված Թրամփին նախ բարձրացրել են պատրաստած կախաղանի վրա, ապա իջեցրել գետնին։
Այնուհետև նրան են մոտեցրել ջահերը և այրել ամբոխի վանկարկումների ներքո։
Այաթոլլա Խամենեիին հուղարկավորել են մեկշաբաթյա արարողություններից հետո։
Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ այս ընթացքում մոտ 40 մլն մարդ է դուրս եկել փողոց ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածների հետևանքով փետրվարի 28-ին զոհված առաջնորդին հրաժեշտ տալու համար։
Տեսանյութը՝ ստորև․



