34-ամյա վարորդը «ROX»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող հետիոտնի․ վերջինս տեղում մահացել է
Այսօր՝ հուլիսի 10-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 03։50-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Նարեկ Մ․-ն իր վարած «ROX» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 16 կմ հատվածում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել են հետիոտնի մահը։
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։



