Երևանում բախվել են Volkswagen-ը, Kia-ն, Chevrolet-ը և Kia Forte-ն. 2 անչափահաս հոսպիտալացվել է
Այսօր՝ հուլիսի 10-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան, «Kia Forte»-ն, «Kia» մակնիշի և «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով երկու անչափահաս ուղևորներ տեղափոխվել են «Ուիգմոր» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Kia» մակնիշի ավտոմեքենաներից մեկը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին, իսկ «Chevrolet Volt»-ն ու «Kia» մակնիշի մյուս ավտոմեքենան ունեցել են ճակատային բախում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։



