Մամուլ

35 մարդ թունավորվել է խանութից գնված ըմպելիքից

Ռուսաստանի Կուրսկ քաղաքում արձանագրվել է զանգվածային թունավորման դեպք. տեղական մթերային խանութներից մեկում պատրաստված սննդամթերքի պատճառով 35 մարդ է տուժել։

Այս մասին հայտնել է «Ռոսպոտրեբնադզորի» տարածաշրջանային վարչությունը։

Գերատեսչության փոխանցած տվյալների համաձայն՝ բոլոր տուժածները կերել են միևնույն խանութից գնված օկրոշկա և «Օլիվիե» աղցան, որոնց բաղադրության մեջ եղել են ձու, կարտոֆիլ, երշիկ և բանջարեղեն։

Թունավորման առաջին իսկ դեպքերի արձանագրումից հետո մասնագետներն անմիջապես սկսել են սանիտարահամաճարակային հետաքննություն, իսկ նշված խանութի խոհարարական արտադրամասի գործունեությունը ժամանակավորապես կասեցվել է։

Բացի այդ, վաճառքից ամբողջությամբ հետ են կանչվել կասկածելի սննդամթերքի խմբաքանակները, որոնք արդեն ուղարկվել են լաբորատոր փորձաքննության։

Բժիշկների հաղորդմամբ՝ հիվանդանոց դիմած բոլոր 35 քաղաքացիների մոտ ախտորոշվել է միջին ծանրության սալմոնելոզ։

Միջադեպի առնչությամբ հետաքննությունն այս պահին էլ շարունակվում է։

Կիսվեք ձեր էջում