ՄամուլՏեսանյութ

Թռնում եմ, որ մոռանամ՝ Նիկոլը ևս 5 տարի վարչապետ է լինելու. Էվելինա Խանոյանը տեսանյութ է հրապարակել

Ինֆլուենսեր Էվելինա Խանոյանի վերջին հրապարակումը մեծ արձագանք է ստացել համացանցում։

Նա ոչ միայն էքստրեմալ թռիչք է իրականացրել Դուբայում՝ երկնքում, այլև հանդես է եկել իշխանություններին ուղղված քննադատական խոսքերով ու հայրենասիրական կոչով։

Էվելինան Դուբայում՝ հայտնի Պալմ Ջումեյրա կղզու վերևում, պարաշյուտային թռիչք է կատարել և այդ պահից զվարճալի, էքստրեմալ տեսանյութ է հրապարակել։

Տեսանյութում ինստրուկտորը նաև ցույց է տալիս հայտնի «սրտիկ» ժեստը։

Նա դա վերածել է հումորի ու գրել. «Թռնում եմ ինքնաթիռից, որ մոռանամ, որ Նիկոլը 5 տարի էլ ա վարչապետ լինելու…»։

Թռիչքից հետո Էվելինա Խանոյանն իր էջում հանդես է եկել ծավալուն պարզաբանմամբ՝ շեշտելով իր հստակ քաղաքացիական դիրքորոշումը:

Նա նշել է, որ իր հարթակը երբեք չի օգտագործել որևէ քաղաքական ուժի աջակցելու կամ ատելություն տարածելու համար, սակայն կան հարցեր, որտեղ լռել չի կարող:

«Գերմանիայում երբ ավարտեցի համալսարանը, ես վերադարձա Հայաստան, որովհետև ինձ համար չկա ավելի մեծ երջանկություն, քան աշխատել, ստեղծել և ապրել իմ հայրենիքում:

Մեր մշակութային արժեքները չպաշտպանելը, ինչպես նաև պատմությունը վերաձևակերպելու կամ կոծկելու ցանկացած փորձ ինձ համար կարմիր գիծ է, որի հանդեպ չեմ կարող լուռ մնալ»,— գրել է նա:

«Խաղաղությունը, իհարկե, կարևոր է: Բայց խաղաղությունը չպետք է ձեռք բերվի նվաստացման, ազգային արժանապատվության կորստի կամ մեր ինքնության հաշվին»:

Կիսվեք ձեր էջում