Պետք է բարձրացնել պոլիկլինիկաների անձնակազմի աշխատավարձները. Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացման խնդրին՝ նշելով, որ առաջնահերթ պետք է վերանայել պոլիկլինիկական անձնակազմի աշխատավարձերը, որոնք շատ ցածր են:
«Այն, ինչ հիմա կասեմ, որպես վերջնական լուծում չընդունեք, բայց սկսած նրանից, որ բուժաշխատողներին էլ կարելի է սոցփաթեթ տրամադրել, վերջացրած աշխատավարձի բարձրացումով»,- ասաց նախարարը:
Նախարարն անդրադարձավ ծխելը կանխարգելելու դեմ օրինագծին, տուգանքների, չափերին: Նա նշեց, որ երբ այն կներկայացվի խորհրդարան, իրենք քննարկումներ կանցկացնեն բոլոր կողմերի հետ ու կհասկանան, թե ինչ է ուզում հասարակությունը, ու վերանայումներ կկատարվեն:
Աղբյուր՝ shanshyan.com