Վնասազերծվել է «Դագաղի տակացու» մականվամբ հայտնի տղամարդը․ նոր մանրամասներ
Այսօր՝ մարտի 6-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Արսեն Ոսկանյանի, վարչության պետի տեղակալ Գարիկ Գևորգյանի գլխավորությամբ Լոռու մարզում իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է «Սոված ում աչքը կհանես՝ ինձ հատ տվողի կամ հայտնաբերել Հուդային» անունը։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ նշված օպերացիայի արդյունքում Լոռու մարզի քրեական ոստիկանները իրականացնելով հսկայածավալ օպերատիվ հետախուզական աշխատանքներ Լոռու մարզում հայտնաբերել ու վնասազերծել են Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Ալբերտ Հովսեփյանին, ում նախ տեղափոխել են Լոռու մարզային քրեական վարչություն, ապա ներկայացրել ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով նա Լոռու մարզում հայտնի է, որպես դագաղագործ և հենց այս ստահակ, ճիվաղն է, որ մարտի 4-ին, Վանաձորում ոստիկանների կողմից տաք հետքերով վնասազերծված երկու եղբայրներիի կողմից կազմակերպված բանդային է տվել Լոռու մարզում հայտնի դիահերձարանի աշխատակցի տան տվյալները։
Տականքը անգամ մինչև հանցագործության պահը հանցավոր խմբի անդամներից մի քանիսի հետ այցելել է իր զոհի տուն, տեղանքը ամբողջությամբ ցույց է տվել և հայտնել, որ մարտի 3-ին, տուժած Արտավազդ Կարապետյանը իր ընտանիքի, հարազատների և ընկերների հետ տանից մի քանի ժամ բացակայելու է, որովհետև այդ օրը նա նշում է իր ծննդյան օրը ու գողերը կարող են հանգիստ մտնել տուն, ինչը որ ճիվաղները անում են, բայց շնորհիվ ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Լոռու մարզային քրեական վարչության ծառայողների՝ գողունը դեռ չտեղափոխված Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին վնասազերծվում են։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով այսօր Լոռու մարզի քրեական ոստիկանների կողմից վնասազերծված Ալբերտ Հ․-ն անգամ մասնակցել է Ա․ Կարապետյանի ծննդյան արարողությանը, խմել նրա կենացը, կիսել նրա տան հացը։ Նրան Լոռու մարզում նրան ճանաչում են «Դագաղի տակացու» մականունով։
Երևանից քրեական ոստիկանների պրոֆեսիոնալ խումբը, որոնք հիմնականում աչքի են ընկել բնակարանային գողությունների բացահայտման ու կանխման մեջ, մեկնում են Լոռու մարզ և սկսվում է դարանակալումը։
Ժամեր անց հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվում ու քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները համագործակցելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչության իրենց գործընկերների հետ Լոռու մարզում հանցագործությունը կատարելուց և խոշոր չափի գողունը տեղափոխելու ժամանակ վնասազերծում են 7 հոգու, ովքեր լինում են «Chevrolet», «Renault» մակնիշի ավտոմեքենաներով։


