Մամուլ

Արշակունյաց պողոտայի շենքերից մեկի դալանում տղամարդու են սպանել

Shamshyan.com-ը հայտնում է․ Այսօր՝ մարտի 6-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտայի թիվ 44 և 46 շենքերի դալանում տղամարդու դի կա։

Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են տղամարդու դի՝ դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն սուր կտրող-ծակող առարկայից ստացված հարվածի հետքերով։

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքներն ու մահացածի ինքնությունը և ձեռնարկվում են քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործություն կատարած անձի ինքնությունը ճշտելու, նրան և հանցագործության գործիք հանդիսացող առարկան հայտնաբերելու ուղղությամբ։

Աղբյուրը հայտնում է, որ մահացածի մարմնի մոտ, դալանի որոշ հատվածներում, հայտնաբերվել են արնանման հետքեր։

Կիսվեք ձեր էջում