ՄամուլՏեսանյութ

Աբովյան փողոցի կրակոցների հետևանքը. 5 ձերբակալվածներն ազատ են արձակվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Աբովյան փողոցում կրակոցների դեպքով 5 ձերբակալվածները ազատ են արձակվել:

Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

Հունվարի 14–ին Երևանի Աբովյան փողոցում անչափահասների մասնակցությամբ կրակոցների առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով)։

5 անձ ձերբակալվել է։

Նախաքննությունը շարունակվում է։

Մանրամասները՝ տեսանյութում․