ՄամուլՏեսանյութ

Մաշտոցի պողոտայի թունելի մոտ էլեկտրասյուները հիմքից պոկվել ու տապալվել են

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։00-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում թունելի մոտ, երկաթե երկու էլեկտրասյունները հիմքից կոտրվել ու տապալվել են։ 

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Սարգիս Կիրակոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Անդրանիկ Մարգարյանն ու Նարեկ Դավթյանը։

Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույսի» աշխատակիցները։