Մամուլ

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց զինծառայության ժամկետը 1.5 տարի դարձնելու նախագիծը

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 6 ամսով կրճատելու վերաբերյալ օրենքի նախագիծը։

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Այսպիսով պարտադիր զինծառայության ժամկետը 2026 թվականի հունվարի 1-ից 2 տարվա՝ 24 ամսվա փոխարեն կդառնա 1.5 տարի՝ 18 ամիս։

Ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող քաղաքացիների վրա:  

Օրենքի նախագիծն ընդունվեց՝ ստանալով 65 կողմ, 4 դեմ, 20 ձեռնպահ ձայներ։