42-ամյա կնոջը սպանողին գտել են․ սպանելուց հետո կնոջ զարդերը գողացել են և դրանք գրավադրել
42-ամյա կնոջը դանակի մի քանի հարվածներով սպանողին հայտնաբերել են Մեծամորում։ Ավելին, Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ 42-ամյա Արմինե Մկրտումյանին սպանելուց հետո ենթադրյալ մարդասպանը նրա վզնոցը և ականջօղերը գողացել և տարել է գրավադրել։ Մեզ հասած տեղեկությամբ՝ քրեական ոստիկանների աշխատանքի արդյունքում հայտնաբերվել են նաև զարդերը։
Հիշեցնենք, որ Արմինե Մկրտումյանը անհետ կորած էր, ավելի ուշ նրան գտան սպանված։
Ենթադրյալ մարդասպանը տաքսու վարորդ է, և նախնական տվյալներով՝ գողության նպատակով է նրան սպանել։
Shamshyan.com-ը գրել էր, որ Արմավիրի մարզի քաղաքներից մեկում հայտնաբերել և ոստիկանության Վաղարշապատի բաժին են տեղափոխել Արմավիրի մարզի բնակիչ, 35-ամյա Երվանդ Ա.-ին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս փաստերի ճնշման տակ խոստովանել է, որ ինքն է սպանել Արմինե Ա.-ին, երբ իր կողմից վարած «Renault» մակնիշի ավտոմեքենայով իր զոհին որպես պատվիրատու տեղափոխելիս է եղել։
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ՝ Երվանդ Ա.-ն ձերբակալվել է։



