Մամուլ

Ավտոբուսի վթարի հետևանքով տուժել է ավելի քան 60 դպրոցական

Գերմանիայի Բադեն-Վյուրտեմբերգ երկրամասում դպրոցական ավտոբուսի և մեքենայի միջև տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 66 երեխա։

«Երեքշաբթի առավոտյան Բրայսգաու շրջանի Մարչ համայնքում լարված իրավիճակ է ստեղծվել. մեքենայի վարորդը, ենթադրաբար, չի զիջել ավտոբուսին։

Ավտոբուսի վարորդը սեղմել է արգելակները։

Նրա հետևում նստած վաթսունվեց երեխա վիրավորվել է»,- այս մասին հայտնում է Bild թերթը։