Հայտնաբերվել է որպես անհայտ կորած որոնվող 81-ամյա կնոջ դին
Նոյեմբերի 17-ին հաղորդվել էր 1944 թվականին ծնված Նինա Մարտիրոսովայի անհետ կորելու մասին:
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած որոնողական աշխատանքների արդյունքում նոյեմբերի 21-ին Լուկաշին-Նորավան ճանապարհի դաշտամիջյան հատվածում՝ մոտ 2 կմ հեռավորության վրա գտնվող առվատարում, հայտնաբերվել է նրա դիակը՝ առանց բռնության հետքերի։
Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Կատարվում է նախաքննություն:



