Ջրվեժում հայտնի «Անուշիկ» ռեստորանահյուրանոցային համալիրում հայտնաբերվել է տղամարդու մարմին
Shamshyan.com-ը հայտնում է․ Այսօր՝ նոյեմբերի 22-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գառնիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժ գյուղում գործող «Անուշիկ» ռեստորանահյուրանոցային համալիրի սենյակներից մեկում քաղաքացին չի արձագանքում հեռախոսազանգերին ու դռան թակոցներին։
Փրկարարները, բացելով դուռը, մահճակալին հայտնաբերել են տղամարդու դի։
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում «սպանություն (հանկարծամահություն)» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Տեղում Երևանի գնդի պարեկներն ու ոստիկանության Գառնիի բաժնի ծառայողները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 43-ամյա Մ. Թ.-ն է։



