Մամուլ

Բժիշկները պայքարում են «Էնջոյ կաբառե» բարից հիվանդանոց տեղափոխված տղամարդու կյանքի համար

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 17-ին վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ անհայտ հանգամանքներում ստացած վնասվածքի հետևանքով շտապօգնության 03 խումբը Նալբանդյան փողոցի թիվ 9 հասցեից «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ «Հերացի թիվ 1» համալսարանական հիվանդանոց բուժօգնության է տեղափոխել ոչ սթափ վիճակում գտնվող մոտ 35 տարեկան տղամարդու, ում առողջական վիճակը գնահատվում է ծանր։

Հիվանդանոց է մեկնել Երևանի քրեական վարչության օպերատիվ խումբը՝ մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ավագ քրեական ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Գարեգին Մ․-ն է։

Երևանի քրեական ոստիկանները պարզել են նաև, որ Գարեգին Մ․-ն և Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Դավիթ Մ․-ն Նալբանդյան փողոցի թիվ 9 հասցեում գործող «Էնջոյ կաբառե» բառում վիճաբանել են անհայտ անձանց հետ, որի հետևանքով Գարեգին Մ․-ն ստացած մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց և Երևանի քրեական ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ վիճաբանության մասնակցած անձանց, իքնությունը պարզելու և հայտնաբերելու, ինչպես նաև հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Դեպքի փաստով Երևանի քրեական ոստիկանությունում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։