Աշխարհ

Մահացած կնոջ անունով 400 ավտոմեքենա է ներկրվել

Իրանում ամենայն հավանականությամբ՝ մահացած կնոջ անունով 400 հատ Porsche մակնիշի ավտեմեքենա է ներկրվել, սակայն ոչ ոք չի համարձակվել սկսել հետաքննություն այդ առնչությամբ։ Այս մասին գրում է հայտարարել է իրանցի տնտեսագետ Հուսեյն Ռաքֆարին, որի խոսքերը մեջբերել է Ազատ Իրան տելեգրամյան ալիքը։

«Երեք տարի առաջ մի տարեց կնոջ անունով՝ ողջ թե մեռած, ներկրվել է 400 հատ Porsche ավտոմեքենա։

Նրանք, ովքեր նման բաներ են անում, դուրս են մնում օրենքի հասանելիությունից։

Բոլորը, նույնիսկ դատական համակարգը, կառավարությունը, խորհրդարանը, գիտեն, թե ովքեր են այն մարդիկ, սակայն ոչ մեկը չի համարձակվում նրանց հետ բախվել»,- հայտարարել է տնտեսագետը։