Ռազմական ուղղաթիռ է կործանվել
Վրաստանի «Իմեդի» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ վրաց-ադրբեջանական սահմանի մոտ վթարի է ենթարկվել ռազմական ուղղաթիռ, որը, ենթադրաբար, պատկանում է Թուրքիայի զինված ուժերին։
Վրացական համապատասխան գործակալություններից դեռևս պաշտոնական տեղեկատվություն չկա։ Հայտնի չէ նաև, թե արդյոք վթարի հետևանքով զոհեր կամ վիրավորներ կա՞ն։



