Արսեն Ղուկասյանը միայն սրտի մասով 9 ծանր հիվանդություն ունի
Անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը փաստաբան Տաթևիկ Սողոյանը գրում է․
«Սրտաբանի հետ ունեցած խորհրդակցության արդյունքում արձանագրեցինք, որ Արսեն Ղուկասյանը միայն սրտի մասով ունի 9 (!) ծանր հիվանդություն, որոնք Կառավարության N 825-Ն որոշմամբ թվարկված են որպես կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններ։
Այլևս ճշմարտություն է, որ մեր երկրում խափանման միջոց նախատեսված կալանքը որպես պատիժ է կիրառվում իշխանությունների հանդեպ բողոք ունեցող ցանկացած մարդու հանդեպ. ու սա անկախ նրանից՝ զոհվածի թե անհայտ կորած մարդու հարազատ ես, թե՝ ծանր հիվանդություն ունես։
Մարդասպաններն ու գողերը կարող են ազատության մեջ մնալ, արդարացի բողոք ունեցողները պիտի կալանավորվեն»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխված Արսեն Ղուկասյանի կյանքին վտանգ է սպառնում։