«Հայ սուպերսթար 6» նախագծի հաղթող ճանաչվեց Արեգ Գալստյանը
«Հայ սուպերսթար 6» նախագծում հաղթեց Արեգ Գալստյանը: Այս մասին պարզ դարձավ այսօր՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած համերգի ժամանակ:
Անդրեն, ով մրցույթի ժյուրիի կազմում էր, Արեգի հետ համատեղ լուսանկարով ինստագրամյան իր էջում կիսվել է լուրով ու շնորհավորել Արեգին հաղթանակի առթիվ։
Երգիչը նաև հավելել էր, որ կանգ չի առնելու՝ անկախ արդյունքից․
«Այն սերը, որը ես ունեմ երաժշտության հանդեպ, շատ մեծ է ու օգնում է հաղթահարել շատ դժվարություններ»,-ասել է նա։
Հավելենք, որ նախագծի եզրափակչում էին հայտնվել Արեգը, Մարիամ Ավոյանն ու Մինասը:
