ՄամուլՏեսանյութ

Սպանված Վալոդյա Գրիգորյանի գործով կալանավորված Նարեկ Օհանյանի տան շուրջբոլորը հսկում են իրավապահները

Վալոդյա Գրիգորյանի սպանությունից 8 օր անց ArmLur.am-ը կրկին այցելել է Փարաքար՝ հասկանալու, թե ինչ է կատարվում համայնքում։

Այս պահին ArmLur.am-ը գտնվում է Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով կալանավորված Նարեկ Օհանյանի բնակարանի մոտ, որտեղ ևս խիստ հսկողություն են իրականացնում իրավապահները։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին, ժամը 23:50-ին, Փարաքարի իր կիսակառույց տան բակում սպանվեց համայնքի ընտրված ընդդիմադիր ղեկավար Վալոդյա Գրիգորյանը, նրա ընկեր, ոստիկանության Արարատի օպերատիվ աշխատակից Կարեն Աբրահամյանը, և վիրավորվեց Արծրուն Գալստյանը։

Նշենք, որ Նարեկ Օհանյանն այս տարվա փետրվարի 5-ին Մերձավանում հնչած կրակոցներից սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրն է։ Գ. Օհանյան, ով ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին էր, սպանվել էր հենց իր ծննդյան օրը։

Մանրամասները՝ տեսանյութում․