ԺամանցՄամուլ

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Ցանկապատ» բացօթյա ներկայացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀանդԱրտ մշակութային այգում ներկա է գտնվել «Ցանկապատ» բացօթյա ներկայացմանը: Այն բեմադրվել է Ստեփան Զորյանի համանուն պատմվածքի հիման վրա։

Փաշինյանը ներկայացումից հետո՝ դերասաններին, այդ թվում Մկրտիչ Արզումանյանին, ներկայացրել է «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը։

«Հայաստան ունենալու համար պետք է ցանկապատ, ոչ թե քանդել այն։ Երբ ցանկապատը քանդում ենք, Հայաստանի ոտքի տակ է հայտնվում»,– ասաց Նիկոլ Փաշինյանը դերասանների հետ զրույցում։

Մկրտիչ Արզումանյանը փորձեց արդարանալ. «Այսօրվա մասին չէ ներկայացումը, 1920թվականների դեպքերի մասին է»։