Ես այդ օրը ամբողջ գիշեր չեմ քնել․ ինչպես կատարվեց 13-ամյա Ռուբենի երազանքը
Միլիոնավոր մարդկանց սիրտը գրաված 13-ամյա Ռուբենի երազանքը իրականություն դարձավ, երբ Հայաստան-Պորտուգալիա խաղի ժամանակ՝ օգոստոսի 6-ին հայտնվեց խաղադաշտում՝ ֆուտբոլի լեգենդ Կրիշտիանու Ռոնալդուի կողքին։
«Ես այդ օրը ամբողջ գիշեր չեմ քնել, սպասում էի, թե երբ պիտի խաղադաշտ մտնեմ։ Չէի պատկերացնում, որ Ռոնալդուի ձեռքը կպահեմ։ Շատ ուրախ եմ, որ ունեցա Ռոնալդուի պես ընկեր», – ասաց Ռուբենը News.am-ի հետ զրույցում։
Հենց խաղից մեկ օր անց Ռոնալդուն իր ինստագրամյան էջում հրապարակեց Ռուբենի հետ տեսահոլովակն ու գրեց․ «Ես նոր ընկեր ձեռք բերեցի»։
Հոլովակն արդեն հինգ միլիոնից ավելի մարդ է հավանել, իսկ մեկնաբանություններում հարյուր հազարավոր մարդիկ գրել են, որ այն իրենց խորապես հուզել է։


