Մամուլ

ԼՂ հակամարտությունը մնում է չկարգավորված. Արցախի շուրջ 80 ՀԿ-ներ դիմել են ԵԱՀԿ նախագահին

Հանուն Արցախի միավորումը՝ համախմբելով Արցախի Հանրապետության 80 հասարակական կազմակերպությունների՝ դիմում է ուղղել ԵԱՀԿ գործող նախագահին, բոլոր անդամ պետություններին:

Արցախհայությունը դիմումով իր մտահոգություն ու վճռական բողոքն է արտահայտում Մինսկի գործընթացի լուծարման զարգացումներին:
Արցախհայությունը համոզված է`
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնում է չկարգավորված, իսկ բռնի տեղահանված անձանց իրավունքների հարցը՝ չլուծված։

Հանուն Արցախի միավորումն իր հայտարարության մեջ նշել է.

«Նախարարների խորհրդի կողմից այդ կառույցների լուծարումը կնշանակի ոչ միայն ԵԱՀԿ ընթացակարգային կանոնների լուրջ խախտում, այլ նաև գործնականում կդիտվի որպես Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ իրականացված էթնիկ զտման լեգիտիմացում։ Նման քայլը կխարխլի Կազմակերպության հեղինակությունը, կստեղծի խոր ինստիտուցիոնալ ճգնաժամի վտանգ և կասկածի տակ կդնի հենց ԵԱՀԿ կայունությունը»։