Կինը ծննդաբերելուց հետո նորածնին գցել է զուգարանը
Մոսկվայում դատարանը խափանման միջոց է ընտրել ՌԴ մայրաքաղաքի բնակչուհու համար, ով ննորածնին նետել է զուգարան։ Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքային դատախազությունը։
Դեպքը տեղի է ունեցել Գեներալ Դորոխով փողոցում՝ հանրակացարանում։ Նորածինը հայտնաբերվել է զուգարանում, սակայն նրան փրկել չի հաջողվել:
Անհրաժեշտ գործողությունների ընթացքում քննիչները պարզել են մոր ինքնությունը և ձերբակալել նրան, նրան մեղադրանք է առաջադրվել։ Հարցաքննության ընթացքում կինն ամբողջությամբ ընդունել է մեղքը: Նա կալանավորվել է։