Շոու-բիզնես

Ամենամութ ժամերին հայրս դարձավ իմ փարոսն ու հույսը․ Անի Օհանյան

Երգիչ Անդրեի նախկին կինը՝ երգչուհի Անի Օհանյանը լուսանկար է հրապարակել դստեր և հոր մասնակցությամբ։ Երգչուհին կից շնորհավորել է հայրիկին՝ հայրերի միջազգային տոնի առթիվ։

«Ամենամութ ժամերին հայրս դարձավ իմ փարոսն ու հույսը…

Նրա սերը լույս և հենարան է ցանկացած դժվարության մեջ իմ ու դստերս համար։ Շնորհակալ եմ պապ որ դու կաս…»:

ani erexa papa

Նշենք, որ երեկ Անդրեն նույնպես դստեր հետ տեսանյութ էր հրապարակել և նշել, որ անկախ տարիներից, հեռավորությունից կամ կյանքի իրադարձություններից, նա կմնա իր փոքրի աղջիկը։

«Աղջիկս, դու ես պատճառը, որ այսօր իմ տոնն է… Դու միշտ կմնաս իմ փոքրիկ աղջիկը՝ անկախ տարիներից, հեռավորությունից կամ կյանքի իրադարձություններից։ Քանի դեռ շնչում եմ, կողքիդ եմ։ Միշտ»,- գրել էր նա։