Մամուլ

Ինչ է կատարվում թիվ 8 դպրոցում

Երևանի Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի աշակերտները դասադուլ են իրականացնում առավոտից։ Նրանք պահանջում են չեղարկել դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանին աշխատանքից ազատելու որոշումը։ Այս մասին հայտնում է News.am-ի թղթակիցը։

Աշակերտների ծնողները պատմել են, որ ստորագրահավաք են կազմակերպել տնօրենին աշխատանքից ազատելու որոշումը չեղարկելու պահանջով։ Նրանք նշել են, որ մինչև որոշումը չչեղարկվի, աշակերտները դպրոց չեն գնալու։