50 վարորդներ աշխատանքից ազատման դիմում են գրել
50 վարորդներ աշխատանքից ազատման դիմում են գրել
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Քիչ առաջ ահազանգ ստացանք, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի 50 վարորդներ, ստանալով նախորդ ամսվա աշխատավարձը, տեսնելով, որ վարձատրվել են ակնկալվող գումարից պակաս չափով, դիմում են գրել և հեռացել աշխատանքից։ Խոսքը ZHONG TONG ավտոբուսների վարորդների մասին է։
Ըստ ահազանգող վարորդների՝ կապ չունի, 07։00 են ավտոբուսով դուրս գալիս հավաքակայանից, թե ասենք՝ 07:25, միևնույնն է, դարպասի մոտ ֆիքսվում է 07։55, ինչի արդյունքում ժամավճարը նվազում է»։