Մամուլ

Ինչու են հատուկ ջոկատայինները բերման ենթարկել Վարդան Ղուկասյանին

Քիչ առաջ ապօրինի կերպով քրեական ոստիկանության հատուկ ջոկատայինների կողմից բերման են ենթարկվել Վարդան Ղուկասյանը և իր թիկնապահը:

Bavnews.am-ը քիչ առաջ տեղեկացավ, որ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին և նրա թիկնապահին ոստիկանությունից արդեն ազատ են արձակել: Նա գլխի հատվածում քերծվածքներ ուներ, մյուս քաղաքացուն էլ շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց:

Վարդան Ղուկասյանը լրագրողներին ասաց, որ իրենց գցել են գետնին, «քարշ են տվել», ապա հայտարարեց՝ ինքը վախեցողը չէ:

Ներքին գործերի նախարարությունից հայտնել էին, որ նրանց ձերբակալել և տեղափոխել էին քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով:

Հիշեցնենք, որ մարտի 30-ին Գյումրիում տեղի կունենան ավագանու ընտրություններ, որին մասնակցելու հայտ է ներկայացրել նաեւ Վարդան Ղուկասյանը: