Մամուլ

«Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին գործարքն արդեն տեղի է ունեցել»․ Փաշինյանը մանրամասներ է հայտնել

Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին գործարքն արդեն տեղի է ունեցել․ այսօր կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Ես կնախընտրեի, որ այդ գործարքը մինչև վերջ ավարտվեր, հետո ընկերությունները դրա մասին կհայտարարեն։

Մեր խնդիրն է քաղաքական պայմաններ ստեղծել, որպեսզի գործարար համայնքներն իրար հետ աշխատեն»,-ասաց Փաշինյանը։

Նաեւ հստակեցրեց՝ Բիշքեկում կայացած հանդիպման ժամանակ Իլհամ Ալիեւի հետ ՀՀ Սահմանադրության փոփոխության հարց չեն քննարկել։

Կրկնեց՝ դա Հայաստանի ներքին խնդիրն է։

Կիսվեք ձեր էջում